Լա լիգա․ «Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

Լա լիգա․ «Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

«Բարսելոնային» չհաջողվեց Իսպանիայի 2017-18թթ. առաջնությունն առանց պարտության ավարտել։ 

Լա լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում չեմպիոնը հյուրընկալվեց «Լևանտեին» և պարտություն կրեց։ «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 5։4 հաշվով․ դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էմանուել Բոատենգը, դուբլ ձևակերպեց Էնիդ Բարդին, իսկ հյուրերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն, մեկ գոլով էլ աչքի ընկավ Լուիս Սուարեսը։

Այսպիսով, «Բարսելոնան» մնաց 90 միավորով, իսկ «Լևանտեն» այս հաղթանակից հետո ունի 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Լևանտե» – «Բարսելոնա»՝ 5։4
Գոլերը՝ Բոատենգ 9՛, 30՛, 49՛, Բարդի 46՛, 56՛ – Կոուտինյո 38՛, 59՛, 64՛, Սուարես 71՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում