«Տոտենհեմն» ու Պոչետինոն չեն կարողանում համաձայնության գալ

«Տոտենհեմն» ու Պոչետինոն չեն կարողանում համաձայնության գալ

«Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանագիրը։

Լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լևին պատրաստ է Պոչետինոյին տարեկան 8,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր առաջարկել, սակայն մարզիչն այլ պահանջներ ունի։ «The Telegraph»-ը հաղորդում է, որ Պոչետինոն ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռքբերումների համար իր տրամադրության տակ 150 միլիոն  ֆունտ ունենալ։ Բացի այդ, արգենտինացի մասնագետը ցանկանում է երաշխիք ստանալ, որ Լևին կերկարաձգի թիմի առաջատարների հետ պայմանագրերը՝ բարելավելով դրանց պայմանները։

Վերոնշյալ աղբյուրի տեղեկացմամբ, Պոչետինոյի պայմանների առնչությամբ Դենիել Լևին դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում