«Ռեալն» Իսպանիայի առաջնությունն ավարտեց ոչ-ոքի արդյունքով (տեսանյութ)

«Ռեալն» Իսպանիայի առաջնությունն ավարտեց ոչ-ոքի արդյունքով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին»։ 

«Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած խաղում թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով երկուական գնդակ։ Առաջին կեսում «սերուցքայինների» կազմում աչքի ընկան Գարեթ Բեյլը և Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ երկրորդ կեսում Լա լիգայում նորամուտը նշող Լուկա Զիդանի պաշտպանած դարպասը մեկական գոլ խփեցին Ռոխեր Մարտինեսը և Սամուել Կաստիլյեխոն։

Այսպիսով, «Ռեալն» Իսպանիայի 2017-18թթ․ առաջնությունն ավարտեց 3-րդ հորիզոնականում՝ վաստակելով 76 միավոր, իսկ «Վիլյառեալը» 61 միավորով 5-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Վիլյառեալ» – «Ռեալ»՝ 2։2
Գոլերը՝ Մարտինես 71՛, Կաստիլյեխո 85՛ – Բեյլ 11՛, Ռոնալդու 32՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում