«Ինտերը» հաղթեց «Լացիոյին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

«Ինտերը» հաղթեց «Լացիոյին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ պարտվեց «Ինտերին» և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունքը զիջեց մրցակցին։

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։3 հաշվով։ 9-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Իվան Պերիշիչը։ Խաղակեսի միջնամասում Դանիել Դ՛Ամբրոզիոն վերականգնեց հավասարությունը, սակայն նախքան ընդմիջում Ֆելիպե Անդերսոնը խփեց «արծիվների» երկրորդ գոլը։ Հանդիպման վերջնամասում «Ինտերից» մեկական գոլ խփեցին Մաուրո Իկարդին և Մատիաս Վեսինո Ֆալերոն։

Այս հանդիպումից հետո երկու թիմերն էլ ունեն 72 միավոր, սակայն «Ինտերը», զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, կմասնակցի Չեմպիոնների լիգային, իսկ «Լացիոն» 5-րդն է և կմասնակցի Եվրոպա լիգային։

Զուգահեռաբար ընթացող «Սասուոլո» – «Ռոմա» հանդիպումն ավարտվել է հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով։ Այս խաղում ինքնագոլի հեղինակ է դարձել Ջանլուկա Պեջոլոն։ «Ռոման» առաջնությունն ավարտեց 3-րդ տեղում՝ ակտիվում ունենալով 77 միավոր, իսկ «Սասուոլոն» 43 միավորով 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր 

«Լացիո» – «Ինտեր»՝ 2։3
Գոլերը՝ Պերիշիչ 9՛ / ինքնագոլ, Անդերսոն 41՛ – Դ՛Ամբրոզիո 29՛, Իկարդի 79՛ / 11-մետրանոց, Ֆալերո 81՛
Հեռացումներ՝ Լուլիչ 79՛, Գաբարոն 90+3՛

«Սասուոլո» – «Ռոմա»՝ 0։1
Գոլը՝ Պեջոլո 45՛ / ինքնագոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում