Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

Մայիսի 20-ին ավարտվեց 2017-2018թթ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 30-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
«Ալաշկերտ» - «Գանձասար Կապան»` 2:0
Գոլերը՝ Արտակ Դաշյան 33՛, Արտակ Եդիգարյան 77՛
«Բանանց» - «Արարատ»՝ 2:0
Գոլերը՝ Ռումյան Հովսեփյան 7՛, Լեստեր Պելտիեր 26՛
«Շիրակ» - «Փյունիկ» հանդիպումը չի կայացել:
«Ալաշկերտ» - «Գանձասար Կապան» հանդիպման ավարտից հետո «Նաիրի» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Բրոնզե մեդալները հանձնեցին «Գանձասար - Կապանին», արծաթե մեդալները՝ «Բանանցին», իսկ ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը «Ալաշկերտ» թիմին հանձնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Աղբյուր՝ ՀՖՖ պաշտոնական կայք