Կլոպ․ Եզրափակչում կհանդիպեն մարտավարությունից անտեղյակ մարզիչներ

Կլոպ․ Եզրափակչում կհանդիպեն մարտավարությունից անտեղյակ մարզիչներ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ խոսել է մրցակցի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։

– Շատերը կարծում են, թե Զինեդին Զիդանը մարտավորությունից գաղափար չունի։ Նույնը հաճախ իմ մասին են ասում։ Դե ինչ, հետաքրքիր կլինի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն մարտավարությունից անտեղյակ մարզիչներ։ Այս պարագայում ի՞նչ կարելի է ասել ժամանակակից ֆուտբոլի մասին։

Զիդանը ֆուտբոլի պատմության 5 լավագույն խաղացողներից մեկն է։ Նա «Ռեալում» մի փոքր ավելի շատ է աշխատում, քան ես «Լիվերպուլում», բայց կարող է երրորդ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Նման բան որևէ մարզչի հետ տեղի չի ունեցել։ Զիդանն աննկարագրելի է,- ասել է Յուրգեն Կլոպը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում