Ռոնալդու․ Ապագայիս մասին կխոսեմ առաջիկա օրերին

Ռոնալդու․ Ապագայիս մասին կխոսեմ առաջիկա օրերին

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ» – «Լիվերպուլ» (3:1) եզրափակչից հետո մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակնարկել է, որ կարող է փոխել ակումբը։

-Ապագայիս մասին կխոսեմ ավելի ուշ։ Ինձ համար շատ հաճելի էր խաղալ «Ռեալում», իսկ ապագայիս մասին կխոսեմ առաջիկա օրերին։ Թիմակիցներիս հետ վայելել եմ նման պահերը։ Կարևոր է, որ մենք միասնական պատմություն կերտեցինք։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին,- Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում