USD
EUR
RUB

Լեմպարդ․ Չեմ կարծում, թե Ռամոսն արժանի է իր հասցեին հնչող մեղադրանքներին

 

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը, խոսելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ» - «Լիվերպուլ» (3:1) հանդիպման մասին, կարծիք է հայտնել, որ պետք չէ Սերխիո Ռամոսին մեղադրել Մոհամեդ Սալահի վնասվածքի համար, որի պատճառով եգիպտացին փոխարինվեց 30-րդ րոպեին։

-Չեմ կարծում, թե Ռամոսն արժանի է իր հասցեին հնչող մեղադրանքներին։ Իրականում Ռամոսը շատ է հարգում Սալահին։ Խաղային դրվագ էր, իսկ Սերխիոն կատարում էր բոլոր պաշտպաններին բնորոշ աշխատանք։ Երբեմն նման կոշտ բաղումներն անխուսափելի են։ Ցավոք, այդ դրվագում Սալահի բախտը չբերեց,- Լեմպարդի խոսքը մեջբերել է «BT Sport»-ը։

Լեմպարդը նաև խոսել է «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսի սխալների մասին։

-Իրականում կարելի է հասկանալ և կարեկցել Կարիուսին։ Նա ամբողջ կյանքում չի մոռանա այս խաղը։ Նման մակարդակում, Չեմպիոնների լիգայի եզրափակչում նման սխալներ չի կարելի թույլ տալ․․․ Ես պարզապես աչքերիս չէի հավատում, երբ տեսա Բենզեմայի գոլը, որն էլ փոխեց խաղի ընթացքը։ Հիմա Կարիուսին անհրաժեշտ է թիմակիցների աջակցությունը։ Նա չէր ցանկանում նման ելք, սակայն նրա սխալները հաղթանակի գին ունեցան,- ասել է Լեմպարդը։

 

Լրահոս
Ռիվալդոն՝ «Ռեալի»-ի մասին ԱԱ. Վարուժան Կաջոյանի եւ Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի են Արթուր Ալեքսանյան․ Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով Բասկետբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը նոր ավագ մարզիչ ունի Ներկայացվել է Պեկին-2022-ի թալիսմանը Մբապեն «Ռեալ» կտեղափոխվի 275 միլիոն եվրոյով Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց ԱԱ-ի արծաթե մեդալով (տեսանյութ) Ֆանտաստիկ նորամուտ. «Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել Մխիթարյանը բացում է գոլերի հաշիվը «Ռոմա»-ի կազմում (տեսանյութ) Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել «Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին Մալխաս Ամոյանի պարտությունը Ռուսաստանը ներկայացնող հայը հաղթել է Հայաստանի հավաքականի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի Մխիթարյանը Հայաստանը դարձրեց «Ռոմա»-ում խաղացող ունեցող թվով 50-րդ երկիրը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ «Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը «Արարատին» է միացել հավաքականի նախկին ֆուտբոլիստը Արսեն Վենգերը համաձայնել է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում Ռեալը ցանկանում է ցուցադրական խաղ անցկացնել Նադալի և Ֆեդերերի միջև Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ ԱԱ․Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան «ՊՍԺ»-ն Մարկինյոսին պայմանագիր է առաջարկելու Իտալիայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ. ԿԳՄՍՆ Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են Շումախերը գիտակից վիճակում է Ի պատիվ Իբրահիմովիչի՝ Շվեդիայում հուշարձան կտեղադրվի Բռնցքամարտիկ Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը` Հռոմում (տեսանյութ) Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը Ղրղզստանում նվաճել է երկու մեդալ Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը կրեց երկրորդ պարտությունը
website by Sargssyan