Ռոնալդու․ Չեմ կարող երաշխավորել, որ ևս մեկ մրցաշրջան կմնամ «Ռեալում»

Ռոնալդու․ Չեմ կարող երաշխավորել, որ ևս մեկ մրցաշրջան կմնամ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո արած հայտարարությանը, որով ակնարկել էր՝ գուցե փոխի ակումբը։

-Հասկանում եմ, որ նման հայտարարության համար իդեալական պահ չէր։ Մենք անհավանական հաջողության հասանք, աննկարագրելի պահ էր։ Ես մեկնաբանություն տվեցի, բայց չպետք է դա անեի։ Կրկնում եմ՝ հայտարարության համար լավագույն պահը չէր, սակայն ես անկեղծ էի։ Ասելիք ունեմ, բայց դա հարմար պահը չէր։

Առաջիկա շաբաթվա ընթացքում կանեմ հայտարարություն։ Փողն ինձ համար ընդհանրապես խնդիր չէ։ Ես 5 անգամ հաղթել եմ Չեմպիոնների լիգայում, ունեմ 5 «Ոսկե գնդակ»։ Իմ անունն արդեն գրել եմ պատմության մեջ։ Կանցկացնե՞մ ևս մեկ մրցաշրջան «Ռեալում»․․․ Չեմ կարող երաշխավորել։ Ոչինչ չեմ թաքցնի, առաջիկա օրերին ամեն ինչ կասեմ։ Կյանքը միայն փառքը չէ։

Ինչ վերաբերվում է Ֆլորենտինո Պերեսին՝ ես նրան շնորհավորել եմ։ Հիմա փորձում են փոթորիկ առաջացնել այնտեղ, որտեղ այն չկա,- Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հավելենք, որ Ռոնալդուի հայտարարությունից հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել էր՝ պորտուգալացին ոչ մի տեղ չի հեռանա, քանի որ գործող պայմանագիր ունի։ Իսպանական որոշ լրատվամիջոցներ լուրեր են հրապարակում, որ կողմերի միջև տարաձայնություն կա, քանի որ Պերեսը Ռոնալդուին ավելի լավ պայմանններով նոր պայմանագիր չի առաջարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում