«Ռոման» նորեկ ունի (լուսանկարներ)

«Ռոման» նորեկ ունի (լուսանկարներ)

21-ամյա խորվաթ կիսապաշտպան Անտե Չորիչը Զագրեբի «Դինամոյից» տեղափոխվել է «Ռոմա»։

Հռոմեական ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ կողմերը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր են կնքել։ Չորիչի տրանսֆերն արժեցել է 6 միլիոն եվրո։ Եթե մինչև 2020 թվականի հունիսի 30-ը «Ռոման» վաճառի Չորիչին, «Դինամոն» կստանա այդ գործարքի 10% հասույթը։

Հավելենք, որ Խորվաթիայի ավարտված առաջնությունում Անտե Չորիչը մասնակցել է 21 խաղի, խփել է 3 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում