«Լացիոյի» պաշտպանը տեղափոխվում է «Ինտեր»

«Լացիոյի» պաշտպանը տեղափոխվում է «Ինտեր»

«Լացիոյի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը հայտարարել է, որ կարիերան շարունակելու է «Ինտերում»։

Ամռանը լրանալու է դե Վրեյի՝ «արծիվների» հետ գործող պայմանագրի ժամկետը։ Հռոմեական ակումբի ղեկավարությունը փորձել է բանակցություններ վարել ֆուտբոլիստի հետ, սակայն վերջինս թիմը փոխելու ցանկություն է արտահայտել։

«Ես 5 տարվա պայմանագիր եմ համաձայնեցրել «Ինտերի» հետ և անհամբերությամբ եմ սպասում նոր թիմում խաղալուն»,- դե Վրեյի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հավելենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում 26-ամյա հոլանդացի պաշտպանը մասնակցել է 36 խաղի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում