Լևոն Արոնյանը «Norway chess» մրցաշարի առաջատարներից է

Լևոն Արոնյանը «Norway chess» մրցաշարի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարի հերթական տուրում կիսեց միավորը:

«Norway chess»-ի 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Այս տուրում միակ հաղթանակը տոնեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդը:

7 տուրից հետո Արոնյանը 3,5 միավորով առաջատարների շարքում է:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում