Արոնյանի վերջին մրցակիցը Նորվեգիայում Հիկարու Նակամուրան է

Արոնյանի վերջին մրցակիցը Նորվեգիայում Հիկարու Նակամուրան է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ կես միավորով է հետ առաջատարից:

Արոնյանը մրցաշարի 8-րդ տուրում ազատ էր: Այս տուրում հաղթանակ տոնեցին միայն Ֆաբիանու Կարուանան և Հիկարու Նակամուրան:

9-րդ տուրից առաջ 4-ական միավոր ունեն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան: Արոնյանն ունի 3,5 միավոր և վերջին տուրում կմրցի Հիկարու Նակամուրայի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում