Նադալը «Ռոլան Գարոս»-ի եզրափակչում կմրցի Տիմի հետ

Նադալը «Ռոլան Գարոս»-ի եզրափակչում կմրցի Տիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարեվ 4 մրցաշարերից «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի եզրափակչի մասնակիցները հայտնի են:
Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 6:4, 6:1, 6:2 հաշվով գերազանցեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի թենիսիտ Խուան Մարտին դել Պոտրոյին: Եզրափակչում Նադալը կմրցի Ավստրիան ներկայացնող Դոմինիկ Տոմի հետ:

«Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում