Բասկետբոլի հավաքականի մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է ազգային հավաքականի կազմը

Բասկետբոլի հավաքականի մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է ազգային հավաքականի կազմը

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ հրապարակել է թիմի կազմը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու հունիսի 28-ին Դանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում՝ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 28-ին Կոպենհագենում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Պաշտպաններ ՝

Արագադ Աբրամյան – «Ուրարտու»
2. Անդրե Սփայթ Մկրտչյան – «Նորթերն Կոլորադո», ԱՄՆ
3. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
4. Քրիստոֆեր Ջոնս – «Մոնս», Բելգիա
5. Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյան – «Չիկո Սթեյթ», ԱՄՆ
6. Սևակ Կետենջյան – «Հոմմենթմեն», Լիբանան
Հարձակվողներ ՝

Արտյոմ Թավակալյան– «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
8. Ալբերտ Թադևոսյան – «Արցախ»
9. Արկադի Մկրտիչյան – «Այդահո Վանդալս», ԱՄՆ
10. Դավիթ Խաչատրյան – «Գրանդ սպորտ»
11. Անդրանիկ Չրաբաշ – «Օկապի Աալսթար», Բելգիա
12. Տոդդ Օ՛Բրեյն – «Ալ Գարաֆա», Քաթար
13. Զաքարի Թավիթյան – «Վեսթերն նյու Ինգլանդ», ԱՄՆ
Կենտրոնականներ ՝

Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
15. Ստիվեն Էնոք – «Լուիսվիլ», ԱՄՆ
16. Արման Հակոբյան – «Արթիկ»
Քրիստոֆեր Ջոնսը, Տոդդ Օ՛Բրեյնը և Ստիվեն Էնոքը համարվում են նատուրալիզացված խաղացողներ և նրանցից միայն մեկը կարող է ընդգրկվել հավաքականի վերջնական կազմում:

Հավաքականին վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ Անդրեյ Կոնստանտինովը: Կարեն Չիվիչյանը չի միացել հավաքականին անձնական պատճառով:

Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի Դանիա- Հայաստան խաղին կսկսի նախապատրասվել հունիսի 15-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»:

Հունիսի 20-ին մեր ընտրանին կմեկնի Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ:

Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին Երևանի ժամանակով ՝ 20:00-ին Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում