USD
EUR
RUB

Շախմատի տանը կայացավ Հայաստանի ակումբային առաջնության 5-րդ տուրը

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի ակումբային առաջնության 5-րդ տուրը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Այս տուրում մրցաշարի միանձնյա առաջատար «Chessify» ակումբի մրցակիցն էր «Քանաքեռ-Զեյթուն» թիմը: Մրցախաղում առաջինը հաղթանակ տարավ «Chessify»-ի կազմում հանդես եկող Հովհաննես Գաբուզյանը: Այնուհետև հաշիվը հավասարեցրեց Վահրամ Մեժլումյանը, որին «Chessify»-ը պատասխանեց Հայկ Մարտիրոսյանի և Աննա Սարգսյանի հաղթանակներով: Մնացած երկու պարտիաներում դրությունը հավասար էր, սակայն «Chessify»-ի կազմում հանդես եկող գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը կոպիտ վրիպեց և պարտվեց: Հավասար դիրքում վրիպումներ թույլ տվեց նաև «Chessify»-ի կազմում հանդես եկող գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Վերջնամասում Տեր-Սահակյանի դրությունն արդեն անհուսալի էր, սակայն նրա մրցակից Սարգիս Մանուկյանը չդիմացավ լարվածությանը, թույլ տվեց մի շարք սխալներ, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, «Chessify»-ը հրաշքով հաղթանակ տոնեց 5-րդ տուրում:

Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը 5,5 – 0,5 հաշվով հաղթեց նույն մարզադպրոցի երկրորդ թիմին:

Ավելի համառ ստացվեցին Գրոսմայստերական դպրոցի մրցախաղը Հայաստանի շախմատի ակադեմիայի դեմ և «Էջմիածին Լոգիկոն»-ի հանդիպումը «Երևան»-ի հետ:

Գրոսմայստերական դպրոցը հանդես էր գալիս առանց երկու առաջատարների՝ Արման Փաշիկյանի և Մանուէլ Պետրոսյանի: Թիմը հաջողության հասավ Տիգրան Հարությունյանի, Մամիկոն Ղարիբյանի և Ռոբերտ Մուրադյանի հաղթանակների շնորհիվ:

Հետաքրքիր պայքար ծավալվեց «Էջմիածին Լոգիկոն»-ի և «Երևան»-ի մրցախաղում: «Էջմիածին Լոգիկոն»-ի առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տոնեց Ռաֆայել Վահանյանի նկատմամբ: «Երևան»-ի կազմում 2-րդ և 3-րդ խաղատախտակների վրա հանդես եկող բազմափորձ Տիգրան Քոթանջյանը և Նորայր Քալանթարյանը հաղթեցին, համապատասխանաբար, Հովիկ Հայրապետյանին և Վահե Բաղդասարյանին, ինչը սակայն բավարար չեղավ նույնիսկ ոչ-ոքիի համար, քանի որ 4-րդ և 5-րդ խաղատախտակների վրա Էջմիածինը ներկայացնող շախմատիստները հաղթեցին, իսկ 6-րդ խաղատախտակի վրա գրանցվեց ոչ-ոքի:

Լրահոս
Տուխելը երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ «Գանձասար-Կապան»-ը և «Լոռի»-ն չպարզեցին հաղթողին Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի միջազգային մրցաշարում կմրցի ոսկե մեդալի համար ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին «Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Մխիթարյանը հեռանա. The Sun ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Բուֆոնին Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից Հայ մարմնամարզիկները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում. Արսեն Վենգեր Պատանի բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ»-ի հետ «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար. Շկոդրան Մուստաֆի «Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաքի միջոցով ուզում են բոյկոտել Բաքվի եզրափակիչը Տարբերություն չկա մրցավարը հայ է, թե իսպանացի. Մինասյան ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը. Արթուր Վանեցան Բռնցքամարտիկներն անընդունելի են համարում հավաքականի կազմի ընտրությանը ՀԱՕԿ-ի միջամտել Գվարդիոլան կարիերան շարունակելու է «Յուվենթուսում» ՖԻՖԱ. ԱԱ-2022-ին թիմերի քանակը չի փոխվի «Փյունիկ»-ի սեփականատերը հանդես է եկել հայտարարությամբ «Արսենալն» ու «Չելիսին» ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն Բաքվում կայանալիք ԵԼ-ի եզրափակչի ավելի քան 6000 տոմս Պատանի կարատեիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում «Լոռի» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել «Չելսին» պատրաստ է Սարրիին 5 մլն ֆունտի դիմաց բաց թողնել «Յուվենթուս» Աջարիայի բաց առաջնությանը մասնակցած մեր մարզիկները հաղթել են Բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպայի առաջնության «Արսենալ»-ի ավագը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծափահարություններով են արձագանքել Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշմանը «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է Ինձ համար մեծ ցավ է խաղը բաց թողնելը. Մխիթարյանը` Բաքու չմեկնելու մասին «Չելսի»-ն կհրաժարվի Ազարից Մբապեն չի հեռանա ՊՍԺ-ից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» մարզի Մոուրինյուն Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀԱՕԿ-ին և նախարարությանը պաշտոնական դիրքի չարահաշման մեջ Սարգիս Ադամյանը ստացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից Հրաձիգները 3 մարզիկով կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը
website by Sargssyan