Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններում

Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:

Այս մասին անձամբ հայտարարել է Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի մոսկովյան կոնգրեսի ժամանակ: «Ուզում եմ հայտնել, որ պատրաստ եմ առաջադրվել նախագահի հաջորդ ընտրություններում»,-ասել է նա:

ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունները կկայանան 2019 թվականի հունիսի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում