«Ալաշկերտ»-ն ավարտել է առաջին հավաքը

«Ալաշկերտ»-ն ավարտել է առաջին հավաքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Ալաշկերտ»-ն ավարտեց նախապատրաստական առաջին փուլը` վերջին մարզումն անցկացնելով սեփական ստադիոնում:

Մարզմանը մասնակցեցին նաև ազգային հավաքականից վերադարձած ալաշկերտցիները, որոնք կարճատև հանգստից հետո նույնպես միացել են մարզումային պրոցեսին: Հունիսի 14-ին, «Ալաշկերտը» կմեկնի Հանքավան, որտեղ մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Արդեն Հանքավանում «Ալաշկերտին» կմիանան լեգիոներները: Հունիսի 15-ին թիմը Հանքավանում ստուգողական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապանի» հետ:

Հունիսի 23-ին նախատեսված է ստուգողական խաղ «Բանանցի» հետ, իսկ հունիսի 26-ին «Ալաշկերտը» կմեկնի Մինսկ, որտեղ մինչև հուլիսի 4-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի` մրցելով Կալինինգրադի «Բալթիկայի» (հունիսի 28), «ԲՄԱ-Խաբարովսկի» (հունիսի 30) և Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեցի» (հուլիսի 3) հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում