Բասկետբոլի թիմը պարտվել է Քաթարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է ընկերական մրցաշարի անդրանիկ խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիբանանում տեղի ունեցող SSS միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը հավասար և լարված պայքարում 63-72 հաշվով, պարտվեց Քաթարի ազգային հավաքականին:
Ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) Լիբանանի հավաքականի հետ: