Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը

Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Սերբ թենիսի Նովակ Ջոկովիչն իր կարիերայի 800-րդ հաղթանակն է տոնել Լոնդոնում:

Լոնդոնում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակչում Ջոկովիչն ուժերն էր չափում Ֆրանսիան ներկայացնող Ադրիան Մանարինոյի հետ: Սերբին հաջողվել է հաղթանակ տոնել 7:5, 6:1 հաշվով: Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի մեկ ֆրանսիացու` Ժերեմի Շարդի հետ:

Ջոկովիչը թենիսի պատմության մեջ դարձավ 3-րդ գործող թենիսիսն, ով 800-րդ հաղթանակը տոնեց: Ընդհանուր հաշվարկում առաջատարը Ջիմի Կոնորս է (նա ավարտել է կարիերան), ով տոնել է 1256 հաղթանակ: Երկրորդ տեղում Ռոջեր Ֆեդերերն է 1156 հաղթանակով: Ռաֆայել Նադալը տոնել է 903 հաղթանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում