USD
EUR
RUB

Բելգիան գոլառատ խաղով հաղթեց Թունիսին. G խումբ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիան Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում մրցեց Թունիսի հետ (G խումբ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 6 րոպե անց Թունիսի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն հստակ իրացրեց Էդեն Ազարը` 1:0: Ճիշտ 10 րոպե անց` 16-րդ րոպեին, եվրոպացիները կրկնապատկեցին հաշվի առավելությունը:

Ոտքերի արանքով մեծ վարպետությամբ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Ռոմելու Լուկակուն: Չէր էլ անցել 3 րոպե Թունիսը կրճատեց հաշվի տարբերությունը: Տուգանայինի խաղարկումից հետո թունիսցիներից Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց պաշտպան Բրոնը: Երկու թիմերն էլ ազատ էին գործում և պաշտպանությունից անմիջապես անցնում էին հարձակման:

Առաջին կեսի վերջնամասում առավել ակտիվ էր Թունիսի հավաքականը և ամեն առիթ օգտագործում էր հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Բելգիան հերթական հակագրոհներից մեկի ժամանակ խփեց նաև երրորդ գնդակը: Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ: Թիմերը հանգստի գնացին 3:1 հաշվով` հօգուտ Բելգիայի:

Երկրորդ կեսը Թունիսը շատ ակտիվ սկսեց` տիրելով խաղային իրավիճակին: Բայց ինչպես և առաջին կեսի ավարտին էր, արագ հակագրոհից հետո Էդեն Ազարը խփեց իր երկրորդ, իսկ Բելգիայի 4-րդ գոլն այս խաղում: Հրաշալի գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրույնեն: Բելգիան չբարարվեց ձեռքբերոծով և հանդիպման վերջում խփեց նաև 5-րդ գնդակը: Աչքի ընկավ Բատշուային: Թունիսն ամեն ինչ անում էր գոնե մեկ գնդակ խփելու համար և լրացուցիչ ժամանակում խփեցին «սփոփանքի գոլը»: Գոլն իր ակտիվում գրանցեց Հազրին: Բելգիան հաղթեց 5:2 հաշվով:

G խմբում Բելգիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին` մրցելով Անգլիայի հավաքականի հետ: Իսկ Թունիսը հաջորդիվ կխաղա Պանամայի հետ: Այս տուրից հետո Բելգիան նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր, քանի որ երկու տուրերից հետո ունի 6 միավոր: Անգլիայի հավաքականն ունի 3 միավոր հունիսի 24-ին կմրցի Պանամայի հետ:

Լրահոս
Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը՝ ըստ Նեյմարի Մուհամեդ Սալահին առաջարկում են ռեկորդային աշխատավարձ Սկանդալ «Բարսելոնա» ակումբի շուրջ Կլոպը նոր մրցաշրջանի ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթի»-ն Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայի շախմատային մրցաշարում Սևանում անցկացվեց Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիայի կողմից կազմակերպված ուսումնա-մարզական ջամբարը «Արարատ-Արմենիա»-ն դեռ աճի տեղ ունի. Վարդան Մինասյան «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Իսկոյին Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս. Հենրիխ Մխիթարյան Հայաստանի Գավաթ. հայտնի են 2019/20 խաղարկության ձևաչափը և խաղացանկը ԵԼ․ «Բանանցը» պարտվեց և լքեց պայքարը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին Մոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան» Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» չի պատրաստվում միայն պաշտպանվել «Արսենալն» առաջիկայում նոր համալրումներ կունենա Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի Ալաշկերտը ժամանել է Սկոպյե Դատարանը Մեսսիին կոչ է արել ներողություն խնդրել Զիդանի որդին հանդես կգա Պորտուգալիայի առաջնությունում «Արսենալ»-ն ընկերական խաղում հաղթել է ամերիկյան թիմին Հայաստան -Իսպանիա. 1:4 Ջոկովիչ. Նադալն ու Ֆեդերերը հիմնական պատճառներն են, թե ինչու եմ շարունակում խաղալ «Բարսելոնան» տրանսֆերների վրա 5 տարում մեկ միլիարդ եվրոյից ավելի է ծախսել Արթուր Ոսկանյան. Պատրաստ ենք նման թիմերի դեմ խաղալուն Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Շվեդիային Ֆեդերերը հաղթել է Նադալին և դուրս եկել Ուիմբլդոնի եզրափակիչ ԵԼ․ «Բանանցը» պարտվել է առաջին խաղում «ՄՅու»-ն Լուկակուի համար «Ինտերից» 85 միլիոն եվրո է պահանջում Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է «Սոչի» ակումբ «Արսենալի» խաղացողն արտասվել է ռասիստական վիրավորանքի պատճառով և լքել դաշտը Եվրո-2019-ի ամեն խաղի հաղթանակի հասնելու ձգտումով ենք մասնակցելու. Արթուր Ոսկանյան «Լիվերպուլի» երկրպագուին արգելել են երեք տարով այցելել խաղերին Միխալ Լիստկևիչը կգլխավորի ՀՖՖ մրցավարական բաժինը Արթուր Ավագիմյանը միացել է «Ալաշկերտ»-ին Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում ֆրանսիական ակումբում Հայ մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում El Transistor‏: «Արսենալը» չի հետաքրքրվում Լուկաս Վասկեսով «Ռեալը» Լյուկա Զիդանին վարձակալության է հանձնում «Ռասինգ» Արթուր Վանեցյանը ծանոթացել է «Եվրո-2019»-ի նախապատրաստությանը Մահացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը
website by Sargssyan