Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ

Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի երկրորդ տուրում Ճապոնիայի հավաքականը մրցեց Սենեգալի ընտրանու հետ:

Հանդիպումը կայացավ Եկատերինբուրգի նույն անունը կրող մարզադաշտում: Սենեգալի հավաքականը մեկնարկից ընդամենը 11 րոպե անց առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Մանեն: Մինչ թիմերը կգնային հանգստի «ծագող արևի երկրի» ներկայացուցիչները կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: Ինուին 34-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը՝ 1:1:

Սենեգալի հավաքականը երկրորդ կեսի 71-րդ րոպեին կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Վագուեն ուժեղ հարվածով գրավեց Ճապոնիայի դարպասը: Ասիական թիմի գլխավոր մարզիչը մի քանի փոփոխությամբ ուժեղացրեց հարձակման գիծը, որը իր արդյունքը տվեց 78-րդ րոպեին: Հոնդան գոլը գրանցեց իր ակտիվում՝ 2:2:

Ճապոնիայի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին մրցելով Լեհաստանի հետ: Նույն օրը Սենեգալը կխաղա Կոլումբիայի հետ:

Այժմ Սենեգալը և Ճապոնիան խմբի առաջատարներն են 4-ական միավորով: Կոլումբիան և Լեհաստանը դեռևս միավոր չունեն, բայց երկու թիմերը քիչ ուշ կմրցեն միմյանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում