Հրանտ Մելքումյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի երկու առաջատարից մեկն է

Հրանտ Մելքումյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի երկու առաջատարից մեկն է

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Ջերմուկում ընթացող մրցաշարի հերթական տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակեր տոնեցին Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը և այլք:

6-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարներն են 5-ական միավոր վաստակած Հրանտ Մելքումյանը և Ռինատ Ջումաբաևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում