USD
EUR
RUB

Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին՝ «Բանանց» ՖԱ-ի մարզիկին կաշառելու համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. մայիսի 3-ին «Շիրակ» ՖԱ-ի մարզչական տնօրեն Ա.Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին և կաշառք առաջարկել՝ «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի ժամանակ սխալներ թույլ տալու և պարտվելու համար։ Հանդիպումը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գործող սուպերմարկետներից մեկի մոտ՝ Ա.Հարությունյանին պատկանող ավտոմեքենայի մեջ։

Քննության տվյալներով՝ Ա.Հարությունյանը մրցակից ակումբի ֆուտբոլիստին, ով նախկինում խաղացել է «Շիրակ» ՖԱ-ում, առաջարկել է 5.000 ԱՄՆ դոլար՝ խաղը պարտվելու դիմաց, որից 1.000 ԱՄՆ դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։ Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա՝ այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն իրեն պարտք է եղել՝ չվճարված բոնուսների համար։ Կատարվածը փաստերով ներկայացնելու նպատակով վերջինս իր հեռախոսի «whatsapp» հավելվածով՝ հաղորդագրությունների տեսքով, շփվել է մարզչական տնօրենի հետ և հաղորդագրությունները ներկայացրել ակումբի ղեկավարությանը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հունիսի 27-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
VBET ՀԳ. Վեսթ Արմենիան կամային հաղթանակ տոնեց Գանձասար-Կապանի նկատմամբ (տեսանյութ) Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը մասնակցում են Բունդեսլիգային Պաշտոնական․ Կումբուլան՝ Ռոմայի ֆուտբոլիստ Ռոնալդուն խնդրել է երկրպագուներին մասնակցել 2020 թվականի Եվրոպայի լավագույն կղզու քվեարկությանը ԵԼ. Միլանն արտագնա հաղթանակ տարավ Հայ ըմբիշները բավականին լավ արդյունքներ են գրանցել Բելառուսում կայացած միջազգային մրցաշարում Արարատ-Արմենիան 2 գոլ է խփում վերջին րոպեներին ու խաղը տեղափոխում լրացուցիչ ժամանակ Բեյլի հեռանալուց հետո կա՛մ Ասենսիոն, կա՛մ Վինիսիուսը կվերցնեն 11 համարը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ․ Հայաստանը բարելավել է իր դիրքերը ՊՍԺ-ն վերջին րոպեին հաղթանակ կորզեց Մեցի հետ խաղում Բարսելոնան հաղթեց. Մեսսին՝ դուբլի հեղինակ Խաղալու ենք Հայաստանի համար և պետք է լավ հանդես գանք. Կամպանյա Ռոմայի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ Բարսելոնայի գլխավոր տրանսֆերային նպատակը չիրագործվեց Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Ատալանտայի հարձակվողով Եվրոպական 3-րդ խաղերի կազմկոմիտեի և ԵՕԿ-ի ղեկավարները հանդիպել են Յուվենտուսը և Բավարիան կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով Լևոն Արոնյանը Champions Showdown:CHESS 9LX մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը Մանչեսթեր Սիթին 89 միլիոն եվրո է առաջարկել Աթլետիկոյի պաշտպանի համար Համլետ Մխիթարյանն այսօր կդառնար 58 տարեկան ԲԿՄԱ-ն հաղթեց Վեստ Արմենիային ՀՀ ԿԳՄՍ-ն հրապարակել է մարզիկների ցուցակը, որոնք կստանան ամսական պատվովճարներ Թքած ունեմ այդ ամենի վրա. Դե Բրույնեն ՝ Մեսսիի չկայացած տեղափոխության մասին Ռեալը և Բարսելոնան կպայքարեն Սևիլյայի պաշտպանի համար ՊՍԺ-ն բանակցում է Ինտերի պաշտպանի հետ Արարատը դժգոհ է Նոա-Արարատ խաղի մրցավարությունից Բավարիան պատրաստ է 6-8 միլիոնով վաճառել Մարտինեսին Նոա-Արարատ․ հյուրերը բացում են խաղի հաշիվը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացի մասնակիցները ստացան իրենց արտոնագրերը Լոռին նոր կիսապաշտպան ունի Արոնյանը կմասնակցի Ֆիշեր միջազգային առցանց մրցաշարին Վեյնալդումը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ. Աղբյուր Հիանալի կլիներ ձեռք բերել Կամավինգային․ Տուխել Առանց հիմնական կազմի մի շարք խաղացողների ՊՍԺ-ն պարտվեց Լանսին (տեսանյութ) FIFA 21. Մեսսին լավագույնն է, Ռոնալդուն ՝ երկրորդը Սոլոմոն Ուդոն տեղափոխվեց Արարատ Հավաքականի ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը վազել Էստոնիայի դեմ խաղում Դոսան վերադարձել է Լոռի Մելիքբեկյանը՝ Մխիթարյանի բացակայության մասին Իտալացի երիտասարդ տաղանդը տեղափոխվեց Միլան
website by Sargssyan