Արգենտինայի մարզիչը կհեռանա
02/07/2018 12:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի մարզչի Խորխե Սամպաոլին չի շարունակի աշխատանքը «ալբիսելեստա»-ի հետ:
Այս մասին պաշտոնական դեռևս հաստատում չկա: Սամպաոլին նման որոշում կայացրել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպումից հետո:
Սամպաոլին աշխարհի կրկնակի չեմպիոններին մարզում է 2017 թվականի հուլիսից:
Արգենտինայի ազգային թիմը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նախ մեծ դժվարությամբ դուրս եկավ խմբից` գրավելով երկրորդ տեղը: Իսկ ահա 1/8 եզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց Ֆրանսիային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում