Մեծ պատիվ է Երևանում մասնակցել Լեգենդերի խաղին. Աշխարհի չեմպիոն Կանդելա

Մեծ պատիվ է Երևանում մասնակցել Լեգենդերի խաղին. Աշխարհի չեմպիոն Կանդելա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի չեմպիոն, ֆրանսիացի ֆուտբոլիստ Վենսան Կանդելան պատիվ է համարում Երևանում կայաալիք Լեգենդների խաղին մասնակցելը:

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Լեգենդերի խաղի կազմակերպիչներին: Լեգենդների խաղին ուզում ենք ֆուտբոլասերներին ժպիտներ պարգևենք: Ինձ համար ևս մեծ հաճույք է ֆուտբոլ խաղալ Ջորկաեֆի հետ: Անհնար է մոռանալ, թե ինչպես միասին դարձանք աշխարհի չեմպիոն: Մեծ պատիվ է մասնակցել Լեգենդերի խաղին: Ես ուզում եմ հաղթել այդ խաղում (ծիծաղում է): Իրականում կարևորը լավ խաղ ցուցադրելն է: Սակայն չենք հեռացել հաղթողի բնավորությունից և ամեն ինչ կանենք, որ մարտունակ ֆուտբոլ ցուցադրենք»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կանդելան:

Աշխարհի չեմպիոնի խոսքով` մունդիալի հաղթող այս տարի կարող է դառնալ Ֆրանսիան: «Կարծում եմ մեծ հնարավորություն ունի Ֆրանսիայի ազգային թիմը: Նրանք երիտսարդ ֆուտբոլիստներ շատ ունեն: Ռուսաստանը ևս կարող է մինչև եզրափակիչ հասել, քանի ֆուտբոլում ոչ միշտ են ուժեղները հաղթում: Բայց որպես նախկին ֆուտբոլիստ կասեմ` թող հաղթի ուժեղագույնը»,-եզրափակեց ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Լեգենդրեի խաղը կկայանա հուլիսի 8-ին Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 19:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում