Արոնյանը կմասնակցի Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարին

Արոնյանը կմասնակցի Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այս տարվա դեկտեմբեր ամսին հայ շախմատիստները մի շարք միջազգային ստուգատեսներին կմասնակցեն։

Հայաստանի շախմատային ֆեդերացիա պաշտոնական կայքից տեղեկանում են,որ Լևոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը կմասնակցի Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարին:

Մրցաշարի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, կանանց հավաքականի անդամ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը:

Դեկտեմբերի 2-9-ը Հռոմում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը և միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը: Վերը թվարկված 3 շախմատիստները Հռոմի մրցաշարի ավարտիվ հետո կմասնակցեն Իսպանիայի Սիտջես քաղաքում կայանալիք հեղինակավոր մրցաշարին:

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը դեկտեմբերի 7-17-ը կմասնակցի Չելյաբինսկում կայանալիք շրջանային միջազգային մրցաշարի:

Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 26-30-ը կմասնակցի Ցյուրիխում կայանալիք Վեյնախտօփեն մրցաշարին:

Դեկտեմբերի 27-31-ը գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը կմասնակցեն Իտալիայի Մոնտեբելում քաղաքում անցկացվող միջազգային ստուգատեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում