Ռուգանին «Յուվենթուսից» կարող է «Ռոմա» տեղափոխվել

Ռուգանին «Յուվենթուսից» կարող է «Ռոմա» տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին կարող է «Ռոմա» տեղափոխվել: Ինչպես հայտնում է Corrierre dello Sport-ը, հռոմեացիների մարզական տնօրենը արդեն բանակցում է ֆուտբոլիստի գործակալի հետ:

Ռուգանին դժգոհ է «Յուվենթուսում» խաղային պրակտիկայից և որոշել է ամռանը փոխել ակումբը:

Չնայած դրան՝ թուրինյան ակումբը նոր պայմանագիր է առաջարկել նրան՝ մինչև 2021 թվականը, 2,5 միլիոն եվրոյով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում