Սուսերամարտիկները կմասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը

Սուսերամարտիկները կմասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ներկայացուցիչները կմասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից Էմմա Պողոսովան (խոցասուսեր) և Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր), Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) ուժերը կփորձեն վարկանիշային մրցաշարում: Այն վարկանիշային է 23 տարեկանների Եվրոպայի հաջորդ տարվա առաջնության համար:

Եվրոպայի գավաթի խաղարկությունը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում