Ցզյու Վենզցյունը պահպանեց աշխարհի կանանց չեմպիոնի տիտղոսը

Ցզյու Վենզցյունը պահպանեց աշխարհի կանանց չեմպիոնի տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խանտի-Մանսիյսկում ավարտվեց կանանց աշխարհի առաջնությունը, որն անցկացվում էր նոկաուտ համակարգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Առաջնությանը մասնակցում էին 64 շախմատիստուհի: Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին գործող չեմպիոն Ցզյու Վենզցյունը և Եկատերինա Լահնոն: Դասական 4 պարտիաներն ավարտվեցին 2-2 հաշվով և հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք, որում Ցզյու Վենզցյունը ուժեղ գտնվեց Լահնոյին և պահպանեց չեմպիոնի տիտղոսը:

ՖԻԴԵ-ն արդեն որոշել է փոփոխել կանանց առաջնության անցկացման կարգը: Այսուհետև, կանցկացվի հավակնորդների մրցաշար, որի հաղթողն իրավունք կստանա վիճարկելու չեմպիոնի տիտղոսը: Նոկաուտ համակարգով աշխարհի առաջնություններ այլևս չեն անցկացվի: Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարը կպահպանվի, սակայն, ինչպես և տղամարդկանց մոտ, կանվանվի աշխարհի գավաթի խաղարկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում