«Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը տեղափոխվել է
28/11/2018 17:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի հերթական տուրի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը տեղափոխվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել տեղափոխել հանդիպումը` Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելու պատճառով: Խաղը Վորսկլայից տեղափոխվել է մայրաքաղաք Կիև: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի E խմբի առաջատարը «Արսենալ»-ն է հավաքած 10 միավորով: Այս թիմերի առաջի խաղում «զինագործները» հաղթել են 4:2 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում