Կարլսենի դարաշրջանը շարունակվում է. շախմատի աշխարհի չեմպիոնը մնաց նույնը

Կարլսենի դարաշրջանը շարունակվում է. շախմատի աշխարհի չեմպիոնը մնաց նույնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը պահպանեց գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնդում ընթացող չեմպիոնական մրցախաղի ելքը որոշվեց թայ-բրեյքում: ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան թայ-բրեյքում չկարողացավ ոչ մի հաղթանակ տոնել և Կարլսենը հաղթեց 3:0 հաշվով:

Նորվեգ Մագնուս Կարլսենը արդեն 4-րդ անգամ պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Մագնուսն աշխարհի 16-րդ չեմպիոնն է: Նա այս տիտղոսը նվաճեց 2013 թվականին՝ գերազանցելով աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշի Անանդին: 2014 թվականին Կարլսենը պահպանեց չեմպիոնի կոչումը Անանդի հետ մրցախաղում, իսկ 2016 թվականին՝ հաղթեց ռուս Սերգեյ Կարյակինին:

Կարլսենը շախմատի պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում