Էրիկ Վարդանյանը մարզվում է «Փյունիկ»-ում

Էրիկ Վարդանյանը մարզվում է «Փյունիկ»-ում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները «Փյունիկ»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վերադարձել է Լեհաստանից և նորից մարզվում է:

Վարդանյանը ծնկի վնասվածք ուներ, որի բուժման նպատակով կիսապաշտպանը նոյեմբերին մեկնել էր Լեհաստան:

Էրիկ Վարդանյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում անցկացրել է 2 խաղ` դառնալով մեկ գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում