«Ալաշկերտ»-ը խզել է պայմանագիրը Արտյոմ Սիմոնյանի հետ

«Ալաշկերտ»-ը խզել է պայմանագիրը Արտյոմ Սիմոնյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատճառների մասին պատմել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, ով նաև հանդես է եկել հայտարարությամբ ու կոչով:

«Մենք խզել ենք Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիրը, քանի որ հայկական ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել մեր ֆուտբոլիստին` չնայած այն հանգամանքին, որ Սիմոնյանը գործող պայմանագիր ուներ «Ալաշկերտի» հետ: Մոտ ապագայում բոլորդ կիմանաք, թե որ ակումբի մասին է խոսքը: Կոչ եմ անում հայկական բոլոր ակումբներին զերծ մնալ նման արատավոր պրակտիկայից և բանակցություններ չվարել ուրիշ ակումբի հետ գործող պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի հետ` առանց իր ակումբի իմացության: Ֆուտբոլային էթիկայի կանոններից ելնելով՝ դա կարելի է անել այն ժամանակ, երբ տվյալ ֆուտբոլիստը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ»,– ասել է Նավոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում