Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 7 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 7 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը 7 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դավթյանը ոսկե մեդալներ է նվաճել հենացատկերի, ազատ վարժություններում, նժույգթափերում և զուգափայտում: Բազմամարտում և օղակների վարժությունում նա արծաթե մեդալակիր է դարձել, իսկ ահա պտտաձողի վրա նվաճել է բրոնզե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Արթուր Թովմասյանը, ոսկե մեդալակիր է դարձել օղակների վարժությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում