Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է

Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը դեկտեմբերի ամսվա համար ՖԻԴԵ-ի նոր դասակարգման աղյուսակում 10-րդն է: Նախորդ ամսվա համեմատ հայ շախմատիստ բարելավել է դիրքը մեր հորիզոնականով:

Առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն: Նրան համապատասխանաբար հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շախրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը:

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը` 73-րդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում