Պատանիները շախմատի համաշխարհային Օլիմպիադայում 6-րդն են

Պատանիները շախմատի համաշխարհային Օլիմպիադայում 6-րդն են

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանիների թիմն ավարտեց ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ընթացող Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հակառակորդը Ռուսաստանն էր: Հայկական թիմը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով:

Ի վերջո, հավաքելով 12 միավոր, Հայաստանի ընտրանին զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Օլիմպիադայի հաղթող դարձավ Ուզբեկստանը՝ 16 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում