Ռոնալդուն դարձել է «Յուվենտուս»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ռոնալդուն դարձել է «Յուվենտուս»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ծեր սինյորա»-ի երկրպագուների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել հենց Ռոնալդուն: Նախորդ ամսվա ընթացքում Ռոնալդուն մասնակցել է «Յուվենտուս»-ի 5 խաղի` դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ռոնալդուն «Յուվենտուս» տեղափոխվեց 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալ»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում