Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարից

Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կիսաեզրափակչի երկու դասական պարտիաներից հետո, որոնք ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով, Արոնյանը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը մրցեցին արագ և կայծակնային շախմատում: Արագ շախմատի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, երկրորդում հաղթեց Լագրավը: Կայծակնային պարտիաներից երեքում հաղթեց Վաշիե-Լագրավը, մեկում էլ Արոնյանը: Արոնյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Մյուս զույգից եզրափակչի ուղեգիր նվաճեց Հիկարու Նակամուրան՝ գերազանցելով Ֆաբիանու Կարուանային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում