Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարն է

Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ընթացող Սիտջես միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 6-րդ տուրում Պետրոսյանը գերազանցեց իր իսպանացի հակառակորդին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վահե Բաղդասարյանը պարտվեց, իսկ Տիգրան Հարությունյանը՝ հաղթեց:

Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը 5,5 միավորով մրցաշարի երկու առաջատարներից մեկն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում