Մանուէլ Պետրոսյանը իսպանական մրցաշարի առաջատարներից է

Մանուէլ Պետրոսյանը իսպանական մրցաշարի առաջատարներից է

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը շարունակում է մնալ շախմատի իսպանական մրցաշարի առաջատարների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի հերթական` 7-րդ տուրում Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց իսպանացի հակառակորդի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը ևս կիսեց միավորը: Հաղթանակ տոնեց միայն Վահե Բաղդասարյանը:

Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը 6 միավորով առաջատարներից մեկն է: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում