Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարում մրցանակային տեղ չգրավեց

Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարում մրցանակային տեղ չգրավեց

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը ավարտեց ելությները ԱՄԷ-ի Շարժա քաղաքի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին` 9-րդ տուրում Լիլիթ Մկրտյանը ոչ-ոքի խաղաց լեհ հակառակորդի հետ: Հայաստանից Սոնա Ասատրյանը կիսեց միավորը, իսկ Արմինե Բաբայանը հաղթեց:

9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր` Լիլիթ Մկրտչյանը 8-րդ տեղով ավարտեց մրցաշարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում