«Բարսելոնա»-ն նոր պաշտպան ունի

«Բարսելոնա»-ն նոր պաշտպան ունի

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Վալենսիա»-ի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոն մինչ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Բարսելոնա»-ում` վարձակալության հիմունքներով: «Կապտանռնագույնները» ուզում են, որ Մուրիլյոն փոխարինի վնասվածքներ ստացող Թոմաս Վերմալենին և Սամուել Ումտիտիին:

Ֆուտբոլի Իսպանիայի Պրեմիերայի 16 տուրերից հետո «Բարսելոնա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 34 միավոր: Երկրորդ տեղում 31 միավորով «Սևիլիա»-ն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում