Մոուրինյոն կարող է գլխավորել «Բավարիա»-ն

Մոուրինյոն կարող է գլխավորել «Բավարիա»-ն

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Don Balon: Բավարական թիմը մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել առաջատար ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիի և Արիեն Ռոբենի հեռանալուց հետո, այս իսկ պատճառով մտադիր է թիմ հրավիրել հենց Մոուրինյոյին, ով օրեր առաջ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:

Փոփոխությունների արդյունքում թիմից կարող են հեռանալ նաև Թոմաս Մյուլլերը, Խավիեր Մարտինեսը և Ժերոմ Բոատենգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում