Պոլ Պոգբան չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

Պոլ Պոգբան չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է մնալ Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Sun պարբերականը: Մինչ Մոուրինյոյի` գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալը, Պոգբան մտածում էր թիմից հեռանալու մասին, սակայն այժմ աշխարհի չեմպիոնն ուզում է մնալ Մանչեսթերում: Պոգբան և Մոուրինյոն լուրջ տարաձայնություններ ունեին:

Պոլ Պոգբան անգլիական Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 հանդիպում` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում