Մանուէլ Պետրոսյանը պարտվեց Վասիլի Իվանչուկին

Մանուէլ Պետրոսյանը պարտվեց Վասիլի Իվանչուկին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը պարտություն կրեց իսպանական մրցաշարի 8-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հերթական տուրում մրցում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի` Վասիլի Իվանչուկի հետ: Պետրոսյանը պարտվեց այս տուրում: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Վահե Բաղդասարյանը` պարտվեց:

Այժմ Պետրոսյանը առաջատարից հետ է միայն կես միավորով և ունի 6 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում