Արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ին կմասնակցի նաև ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը

Արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ին կմասնակցի նաև ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի նախագահի որոշմամբ արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությանը կմասնակցի նաև ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը մասնակցելու են դեկտեմբերի 26-31-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունենալիք արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություններին:

ՖԻԴԵ-ի նախագահի որոշմամբ մրցաշարի մասնակցության հնարավորություն է տրվել նաև ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում