Մխիթարյանը հնարավոր է լքի «Արսենալ»-ը. The Sun

Մխիթարյանը հնարավոր է լքի «Արսենալ»-ը. The Sun

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել լոնդոնյան ակումբը։ The Sun-ի տեղեկություններով, դա տեղի կունենա, եթե «զինագործները» ձեռք բերեն «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիացիները կարող են Սուարեսի համար վճարել 14 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նշենք, որ Մխիթարյանն «Արսենալ»-ի կազմում խաղում է 2018 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամռան համար։

Այս մրցաշրջանում 29-ամյա հայազգի ֆուտբոլիստը 13 խաղ է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում, 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում