«Արագած» բասկետբոլային թիմը նոր համալրում ունի ԱՄՆ-ից

«Արագած» բասկետբոլային թիմը նոր համալրում ունի ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արագած» բասկետբոլային ակումբը նոր համալրում ունի Ամերիկայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանոնավոր առաջնության առաջատար «Արագած»-ում մրցաշրջանի երկրորդ հատվածում հանդես կգա Բրանդոն Հոլիսը: NCAA 2017/18 մրցաշրջանում Հոլիսը «Պորտլենդ Սթեյթ»-ի կազմում անցկացրել է 30 խաղ` միջինը հավաքելով 9,9 միավոր:

Հայաստանի կանոնավոր առաջնությունը ձմեռային դադարից հետո կվերսկսվի հունվարի 13-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում