«Լոռի»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

«Լոռի»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է 6 ֆուտբոլիստի ծառայությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գանացի պաշտպան Ռիչարդ Բոտչվեյի, կիսապաշտպան Արեգ Ազատյանի, կիսապաշտպան Դավիթ Ասլանյանի, կիսապաշտպան Վիգեն Ավետիսյանի, դարպասապահ Գոռ Էլյազյանի, պաշտպան Վարդան Մովսիսյանի հետ:

«Լոռի» ֆուտբոլային ակումբը մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում